Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, հունվարի 25-ից մինչև 27-ը Վրաստանում տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:

Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +13, +18 աստիճան, իսկ Արևմտյան Վրաստանում սպասվում է +8, +13 աստիճան:

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հունվարի 28-ին Վրաստանի որոշ շրջաններում անձրև, իսկ բարձրալեռնային շրջաններում՝ ձյուն կտեղա:

Օդի ջերմաստիճանը հարթավայրերում և ցածրադիր գոտիներում սպասվում է +11, +16 աստիճան: Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը ցերկային ժամերին կլինի +11, +13 աստիճան: