Մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 546 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 1 456 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Վերջին մեկ օրում կատարվել է 16 267 փորձարկում, այդ թվում 8 855-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7 412-ը՝ PCR թեստով:

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 253 518 դեպք, այստեղից բուժվել է 242 085 մարդ, մահացել է 3 055 պացիենտ:

Կարանտինային տարածքներում գտնվում է 511 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 272 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվող անձանց քանակը կազմում է 443:

Բացի այդ, հունվարի 23-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 998 դեպք, ապաքինվել է 1892 պացիենտ: