Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք է գրանցվել մեկ օրվա ընթացքում։
Ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատված դեպքերի թիվը կազմում է 1159՝ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության:
Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով, ընդհանուր՝ 18 մարդ:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ:
Առողջացածների թիվը 358 է, այս պահին փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ:
Մինչ այս պահը իրականացվել է 9632 թեստ, որից 537-ը՝ երեկ։