Արցախում նոյեմբերի 1-ի զոհվել է ծնունդով Ջավախքի Ագանա գյուղից, ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը:

«Հայրենիքի համար պայքարում հերոսաբար զոհվեց Սամվել Սուրենի Հովհաննիսյանը, ծնված 1995 թվականին՝ Ախալքալաքի շրջանի Ագանա գյուղում։

Ծառայել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, աչքի է ընկել իր արիությամբ և հայենասիրությամբ:

Մեր հերոսը, արդեն 7 տարուց ավելի լինելով զինվորական և հրամանատար, միշտ անառիկ է պահել մեր երկրի սահմանները, որի համար և արժանացել է բազմաթիվ գովասանագրերի, մեդալների ու կոչումների։

Այս անգամ էլ պատերազմի առաջին իսկ օրվանից, Նա իր զինվորների հետ միասին եղել է առաջնագծում՝ շարունակ պայքար տանելով թշնամու ագրեսիայի դեմ։ Չարաբաստիկ կրակը հասավ նաև մեր զավակին։ Անդառնալի է կորուստը։ Այս ցավը հավերժ է մնալու ընտանիքի, ծնողների, հարազատների ու բոլոր ճանաչողների մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Սամ Գաբրիելյանը։