Այսօր՝ հունվարի 22-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 395: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 24 նոր դեպք։
Ադիգեն՝ 1,
Ասպինձա՝ 2,
Ախալցիխե՝ 4,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 17 և
Նինոծմինդա՝ 0։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 298 անձ։
Ախալցիխեում՝ 117,
Բորժոմիում՝ 110,
Ադիգենում՝ 26,
Ասպինձայում՝ 36,
Ախալքալաքում՝ 9 և
Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, COVID-հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 80 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 17 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3988, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 40 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 28 անձ, ընթանում է փորձաքննություն։