Այսօր՝ հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
Վերջերս «Ջավախք» հիմնադրամի ժողովում հիմնադիրներից Կարեն Պապիկյանը հաշվետվություն էր ներկայացրել հիմնադրամի կատարած աշխատանքների վերաբերյալ: Այնուհետև առաջարկ էր հնչել մնացած սննդամթերքը բաժանել Ջավախքի կարիքավոր ընտանիքներին:

Այսօրվանից «Ջավախք» հիմնադրամի կամավորները սկսել են բաժանել սննդամթերքը, որը հավաքվել էր Ջավախքի բնակիչների կողմից՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Այդ ժամամակ հիմնադրամը մարդասիրական օգնությամբ լի մի քանի բեռնատար էր ուղարկել Հայաստան: Մնացած սննդամթերքը Հայաստան հասցնելու և փախստականներին բաժանելու համար՝ սահմանը հատելիս պետք է բարձր տուրքեր վճարվեր, ուստի որոշվել է մնացած սննդամթերքը բաժանել կարիքավոր մարդկանց Ախալքալաքում, Նինոծմինդայում և գյուղերում:
Ախալքալաքի յոթ ընտանիքներ արկղերով ստացել են արեւածաղկի ձեթ, պահածոներ, կոմպոտներ, մուրաբաներ, քաղցրավենիք և այլ սնունդ: Թեպետ, սա դեռ առաջին օրն է, և նախաձեռնությունը շարունակական է լինելու:

Նման նյութեր:
Այսօր Ախալքալաքում, ինչպես և ամբողջ աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը: Կանանց իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը համեմատաբար բարելավվել է, սակայն կանայք դեռևս ենթարկվում…
08.03.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետում այս պահի դրությամբ կա 22 սահմանափակ կարողություններով երեխա։ Երեխաները հիմնականում տանն են, քանի որ Ախալքալաքում չկա այնպիսի կենտրոն՝ համապատասխան մասնագետներով ու շենքային պայմաններով,…
08.03.2021 | նորություններ
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը հոկտեմբերի 1-ից երեք շաբաթ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրահատարանում էր։
06.03.2021 | Հասարակություն
Այսօր՝ մարտի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 706, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
06.03.2021 | Հասարակություն
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին եւ 7-ին Ախալքալաքում փոփոխական եղանակ է սպասվում, սպասվում է ձյուն:
06.03.2021 | Հասարակություն
Կվերանորոգվի Ախալքալաքի մարզահամալիրի ջեռուցման համակարգը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 10 940 լարի: Ախալքալաքի մարզադպրոցի դահլիճում ջեռուցում անցկացնելու համար դեռ միջոցներ չեն հատկացվել:
05.03.2021 | Հասարակություն
Անցյալ տարվանից Ախալքալաքի մունիցիպալ հաստատությունները համավարակի պատճառով փակվել էին, երբ և ինչ պայմաններով դրանք կվերաբացվեն, հայտնի կդառնա առաջիկա օրերի ընթացքում:
05.03.2021 | Հասարակություն
Բազմաթիվ պետական կառույցներ, Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, նշել են այսօր՝ մարտի 5-ին:
05.03.2021 | Հասարակություն