Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցքիտաշվիլին և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին նշանակվել են Վրաստանի փոխվարչապետեր:
«Պարոնայք, ուզում եմ ձեզ շնորհավորել: Մեծ պատասխանատվություն է ճգնաժամային այս շրջանում կառավարության մաս կազմել, և ավելի մեծ պատասխանատվություն է լինել փոխվարչապետ: Վստահ եմ, Դուք կարող եք ընդունել այս մարտահրավերը և ձեր աշխատանքը հաջողված կլինի», – այսօր կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Ցքիտաշվիլին նախկինում էր զբաղեցնում փոխվարչապետի պաշտոնը, իսկ Զալկալիանին փոխարինել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին, որը ընտրություններից հետո դարձել է խորհրդարանի անդամ:
2014-2018 թվականներին Մայա Ցքիտաշվիլին Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել:
2018 թվականի մարտ ամսից Ցքիտաշվիլին ղեկավարում է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը: Այդ նշանակումից երեք ամիս անց Ցքիտաշվիլին դարձել է փոխվարչապետ:
ինչ վերաբերում է Դավիթ Զալկալիանիին, ապա նա 2012 թվականից, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», նշակակվել է ԱԳՆ փոխնախարար, իսկ վեց տարի անց արդեն ինքն էր ղեկավարում գերատեսչությունը: