2021 թվականի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Վրաստանում կենսապահովման նվազագույն մակարդակը կրճատվել է 0,2 լարիով։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ անցած ամիս աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման մակարդակը կազմել է 223,5 լարի, մինչդեռ 2021 թվականի նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել է 223,7 լարի։
2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2021 թվականի դեկտեմբերին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման մակարդակն աճել է 31 լարիով։ 2020 թվականի դեկտեմբերին ապրուստի մակարդակը կազմել է 192,5 լարի։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, միջին սպառողի կենսապահովման մակարդակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել է 0,1 լարիով և դարձել 198 լարի՝ 198,1 լարիի փոխարեն։ Ինչ վերաբերում է 2020 թվականի նույն ժամանակահատվածին, ապա 2020 թվականի դեկտեմբերին միջին սպառողի կենսապահովման մակարդակը կազմել է 170,5 լարի։
Նշենք, որ կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։