Հուլիսի 21-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում 53-րդ անգամ նշվեց Տերյանական օրը:
Տոնական օրն սկսվեց Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ մատուցվեց: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Վահան Տերյանի տուն-թանգարան։
Իսկ կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվեց Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդեսը։
Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և անհատ երգիչ-երգչուհիները և ասմունքողներն իրենց ելույթներով Տերյանական օրը Գանձայում վերածեցին իսկական ժողովրդական տոնի:
Վահան Տերյանին նվիրված տոնակատարության ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ Երևանից, Թբիլիսիից, ու Ջավախքի տարբեր շեներից:
Մշակույթ • Photo • Նինոծմինդա
Տերյանական օրը՝ Գանձայում (Video/Photo)
22 Հուլիսի, 2019 • Agunik Ayvazyan
Կարդացեք նաև՝
Ուժեղ քամին Նինոծմինդայում քշել է տանիքներ և տապալել ծառեր
15 Ապրիլի, 2025
Մեծ Արագյալ գյուղի բնակիչը մահացած է հայտնաբերվել
06 Մարտի, 2025
Նինոծմինդայից դեպի եվրոպական շուկա «ճանապարհների» փնտրտուքներում
21 Հունվարի, 2025