Միայն ուղևորների փոխադրման նպատակով միացվել են Գուդաուրի-Կոբի ճանապարհն իրար միացնող ճոպանուղիները:
Այս մասին տեղեկություն է տարածվել Գուդաուրի հանգստավայրի ֆեյսբուքյան էջով:
Նրանց փոխանցմամբ՝ ճոպանուղիները կաշխատեն մինչև ժամը 17:00-ն:
«Միայն ուղևորների փոխադրման նպատակով, Գուդաուրի-Կոբին կապող ճոպանուղիները. Գուդաուրա, Փիրնի, Կոբի և Թրուսոն միացվել են և կաշխատեն մինչև ժամը 17:00-ն: Ուղևորությունն անվճար է: Ուղևորության միջին տևողությունը՝ 40 րոպե»,- ասվում է տեղեկության մեջ: