Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12:24-ին Վրաստանի պետական ​​սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ ռուսական կողմում 4.0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել:

Նշենք, որ վերջին շրջանում Վրաստանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում։