Փետրվարի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 21 623 մարդ, մահացել է 40 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 454 065, այստեղից ապաքինվել է 1 248 242 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 556:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46 425 փորձարկում, այդ թվում 26 163-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 262-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 33.84% է, վերջին 14 օրվանը՝ 31.66%, վերջին 7 օրվանը՝ 32.85%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 774 755 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 089 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 21 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 123 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 581 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: