Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության գրասենյակի պետական նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին այսօր այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղ, եղել է Զաքարյանների ընտանիքում և նվերներ հանձնել առանց ծնողների մնացած երեխաներին:
Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին օրվա երկրորդ կեսին այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո (Գումբուրդո) գյուղում բնակվող Զաքարյանների ընտանիք և առանց ծնողների մնացած երեխաներին՝ Ռոզա և Վարազդատ Զաքարյաններին, հանձնել է սննդի զամբյուղներ և հիգիենայի պարագաներ:
Ռոզա և Վարազդատ Զաքարյանները սովորում են համապատասխանաբար 9-րդ և 8-րդ դասարաններում: Նրանց խնամում է տարեց տատիկը: Երեխաները շնորհակալություն հայտնեցին նվերների համար և կարճ զրույց ունեցան փոխնախարարի հետ:

Լիա Գիգաուրիի հետ միասին Կումուրդո գյուղ այցելեցին Վրաստանի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների պատգամավոր Սամվել Մանուկյանը, նահանգապետարանի ներկայացուցիչներ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և Ախալքալաքում պետնախարարի գրասենյակի ներկայացուցիչ Արտյուշ Մելքոնյանը:

Կումուրդո գյուղից հետո նրանք նույն առաքելությամբ մեկնեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետ: Մինչ Ախալքալաք այցը Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին եղել էր Ախալցիխեի մունիցիպալիտետ:
Օգնության ակցիան նախաձեռնել և կազմակերպել է Պետնախարարի աշխատակազմը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում` Սամցխե-Ջավախքում, Քվեմո Քարթլիում և Կախեթիում:

Նման նյութեր:
Այսօր՝ փետրվարի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 696, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
28.02.2021 | նորություններ
Արմենն այն մարդկանցից մեկն է, ով հայկական անձնագիր էր հանել, որպեսզի բոլորի նման Ռուսաստան խոպան գնա, բայց կորոնավարակի պատճառով չի կարողացել, որովհետև փակվել են սահմանները:…
27.02.2021 | նորություններ
Այսօր՝ փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավարակի մեկ նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 695, որից 331-ը՝ Ախալքալաքում,…
27.02.2021 | Հասարակություն
Այսօր առավոտյան՝ ժամը 11:30-ի սահմաններում Ախալքալաք-Բակուրիանի մայրուղու վրա, Ախալքալաք չհասած մեծածախ խանութների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար։
27.02.2021 | Հասարակություն
«STRANDJA 2021» բռնցքամարտի միջազգային մրցաշարում ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը գրավել է երրորդ տեղը:
26.02.2021 | Հասարակություն
Ախալքալաքում, փետրվարի 1-ից, դպրոցները կրկին իրենց դռները բացեցին աշակերտների համար, որոնք մի ամբողջ տարի տանջվում էին համացանցային կրթության հարթակներում: 10 օր անց 5-րդ դասարանի աշակերտների…
26.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավարակի մեկ նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 687, որից 330-ը՝ Ախալքալաքում,…
26.02.2021 | Հասարակություն
Անցյալ տարվա մարտից Ախալքալաքում բնականոն կյանքը կտրուկ փոխվեց: Համավարակի մեկնարկից հետո ախալքալաքցիների առանց այն էլ ձանձրալի և միապաղաղ առօրյան կորցրեց իր հազվագյուտ երանգները:
25.02.2021 | Հասարակություն