«Համարում եմ, որ իմ առաքելությունը կատարված է: Ես որոշում եմ կայացրել ամբողջությամբ հեռանալ քաղաքականությունից և ամբողջությամբ ինձ զերծ պահել կառավարության ղեկից: Ես հեռանում եմ թե կուսակցության նախագահի պաշտոնից, թե կուսակցությունից և կվերադառնում եմ իմ ապրելակերպին, որը վարում էի մինչ 2011 թվականը», – այսօր հրապարակված նամակում գրել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես նշում է Բիձինա Իվանիշվիլին, իշխող թիմը բոլոր առումներով իսկապես լավագույնն է համարվում և բոլոր առումներով այլընտրանք չունեցողը այսօր առկա է բոլոր քաղաքական սուբյեկտների շրջանում:

«Իշխող թիմն իսկապես լավագույնն է ու համարվում է բոլոր քաղաքական դերակատարների միջև բոլոր առումներով իրեն այլընտրանք չունեցողը, որոնք այսօր կան քաղաքական դաշտում: Վստահ եմ, որ այս մարդկանցով համալրված թիմը կկարողանա արժանի կերպով փոխարինել իմ աշխատանքը, հեղինակությունը և հմտությունները», – ասվում է նամակում:

Ըստ Բիձինա Իվանիշվիլիի, եթե օբյեկտիվորեն վերլուծենք «Վրացական երազանքի» ընտրական հաջողությունը, ապա առանց չափազանցության կարող ենք ասել, որ դա սպասելի էր և տրամաբանական:

«Ուստի ես գտնում եմ, որ իմ առաքելությունը կատարված է: Ես որոշում եմ կայացրել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից և ամբողջովին հեռու պահել ինձ կառավարման ղեկից: Ես հեռանում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնից, այնպես էլ հենց կուսակցությունից, և կվերադառնում եմ իմ անձնական ապրելակերպին, որը կար մինչև 2011 թվականը:

Ընդամենը մի քանի շաբաթից ես կդառնամ վաթսունհինգ տարեկան, ինչը նույնպես իմ կարիերան ավարտելու որոշման կարևորագույն գործոններից մեկն է: Իմ այս քայլը, որը թելադրված է երիտասարդության առաջխաղացմամբ, ոչ միայն չի թուլանա, այլ, հավատում եմ, էլ ավելի կամրապնդի, ավելի կենսունակ և մոտիվացված կդարձնի իշխող կուսակցությունը, կոգեշնչի մեր համակիրներին և ավելի էներգիայով լեցուն կդարձնի կառավարությունը:

Ես հեռանում եմ քաղաքականությունից հպարտորեն, հաղթանակած և մարդկանցից երախտապարտ ձևով: Մարդիկ կարողացան տեսնել իմ ջանքերը, որոնք ես գործադրում էի միայն երկրի և պետության շահերից ելնելով: Վստահ եմ, որ վրացի ժողովուրդը նույնպես կգնահատի իմ այսօրվա քայլը, որը թելադրված է նույն շահերով, որոնց համար ես եկա քաղաքականություն», – ասվում է Բիձինա Իվանիշվիլիի նամակում: