Այսօր՝ հունվարի 7-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4076: Ընդ որում 314-ը՝ Ախալքալաքում, 140-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 25 նոր դեպք։
Ադիգենի` 2,
Ախալցիխե` 6,
Բորժոմի` 12,
Ասպինձա` 2,
Ախալքալաք` 1 և
Նինոծմինդա` 2:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 309 անձ:
Ախալցիխեում՝ 117,
Բորժոմիում՝ 76,
Ադիգենում՝ 39,
Ասպինձայում՝ 55,
Ախալքալաքում՝ 21,
Նինոծմինդայում՝ 1:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 83 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 9 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3708, մահվան դեպքերը՝ 43։
Այս պահի դրությամբ սպասվում է 107 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 13 անձ, ընթանում է փորձաքննություն։