Այսօր՝ հունվարի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4000: Ընդ որում 313-ը՝ Ախալքալաքում, 137-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 8 նոր դեպք։
Ադիգենի` 0,
Ախալցիխե` 6,
Բորժոմի` 0,
Ասպինձա` 1,
Ախալքալաքում` 0 և
Նինոծմինդայում` 1:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 328 անձ:
Ախալցիխեում՝ 134,
Բորժոմիում՝ 73,
Ադիգենում՝ 46,
Ասպինձայում՝ 36,
Ախալքալաքում՝ 38,
Նինոծմինդայում՝ 1:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 105 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 35 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3671, մահվան դեպքերը՝ 43։
Այս պահի դրությամբ թեստի պատասխան չի սպասվում։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 27 անձ, ընթանում է փորձաքննություն։