Սահմանափակումները, որոնք նորից ուժի մեջ են մտել հունվարի 3-ից Վրաստանի կառավարության որոշմամբ` չեն վերաբերում Ախալքալաքին: Փակվում են միայն այն խանութները, որոնք փակվել էին 2020 թվականի նոյեմբերի 28-ին և ժամանակավորապես բացվել էին դեկտեմբերի 24-ին: Սահմանափակումները, կապված տոնավաճառների ու խանութների աշխատանքի հետ, Ախալքալաք քաղաքին չեն վերաբերում:
Ախալքալաքում բոլոր տիպի առևտրի օբյեկտները, տոնավաճառները և ագրարային շուկան շարունակում են աշխատել սովորականի պես:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ սահմանափակումների խստացման անհրաժեշտություն չկա, և միայն փակվում են այն խանութները, որոնք բացվել էին դեկտեմբերի 24-ին, այսինքն` մեծ քաղաքներում գործող խանութները:
Այն բանից հետո, երբ Ախալքալաքում արդեն երկրորդ անգամ ոստիկանները հագուստի խանութների տերերին զգուշացնում են, որ նրանք փակեն խանութները, Jnews-ը ևս մեկ անգամ որոշեց ճշտել այս ինֆորմացիան: Կառավարության թեժ գծից պատասխանեցին, որ եթե խանութները չեն գտնվում Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսում, Ռուսթավում, Գորիում, Փոթիում և Զուգդիդում, ապա դրանք կարող են աշխատել սովորականի նման:
Այսպիսով, թվարկված քաղաքներում առևտրի օբյեկտները (բացառությամբ մթերային, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների, մամուլի կրպակների) բաց էին միայն դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 3-ը: Հունվարի 3-ից այդ կենտրոնները նորից փակվել են, բայց կարող են աշխատել հեռավար ռեժիմով:
Ըստ այդմ, Ախալքալաքում բոլոր տիպի առևտրի օբյեկտները, տոնավաճառները և ագրարային շուկան շարունակում են աշխատել սովորականի պես: