Ախալքալաքի սպասարկման կենտրոնը քաղաքում և գյուղերում իրականացնում է տարբեր աշխատանքներ՝ լուսավորություն, բարեկագրում, կանաչապատում…:
Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում Սպասարկման կենտրոնի մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը։
Լուսավորություն՝
Լամպերի փոխարինում՝ 3191 հատ,
Լամպերի խեղդիչների փոխարինում՝ 89հատ,
Կոթառների (ավտոմատների) փոխարինում՝ 21 հատ
Մագնիսական թողարկիչների փոխարինում՝ 28 հատ,
Մալուխի փոխարինում՝ 360 մետր,
Լուսարձակի փոխարինում՝ 120 հատ (քաղաքային այգիներում),
Գնդաձև լուսարձակների փոխարինում՝ 8 հատ (քաղաքային այգիներում),
Հին պլաֆոնդերի փոխարինում՝ 50 հատ (Մաշտոց և Դարբինյան փողոցներում),
LED պլաֆոնդերի փոխարինում՝ 15 հատ (Աղմաշենեբելի փողոցում),
Ֆոտոռելեի փոխարինում՝ 21 հատ և
Լուսարձակների վերականգնում՝ 12 հատ։
Բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ՝
Սիզամարգի հնձում՝ 43260 մետր քառ․:
Ծառահատման աշխատանքներ են իրականացվել քաղաքային այգում, Եռանկյան այգում, Ազատության փողոցում, Առաջին զինվորական ավանում, Բեժանո, Վարևան և Բալխո գյուղերում։
Կարապատվել է 422 ծառ, քաղաքային այգում, քաղաքապետարանի դիմացի պուրակում, Ազատության և Աղմաշենեբելի փողոցներում, քաղաքային այգու շուրջբոլորը։
Ծառատունկ՝ 75 հատ սոճազգի ծառ և 80 հատ արոսենի,
Ծաղիկների տնկում՝ 1064 հատ և
Կանաչապատում՝ 2300 մ քառ․ քաղաքային այգում։
Մաքրման և աղբահանման աշխատանքներ
Փողոցների և մայթերի ամենօրյա մաքրման աշխատանքներ, ինչպես նաև աղբամանների։
Աղբահանման աշխատանքներ գյուղերում.
Բեժանո-Ալաթուման՝ 280 մետր/խորանարդ,
Բարալեթ-Իխտիլա՝ 200 մետր/խորանարդ,
Սամսարի ճանապարհից՝ 80 մետր/խորանարդ և
Ազավրեթ-Բուղաշեն-Թոթխամ, միասին՝ 800 մետր/խորհանարդ։
Գյուղական ճանապարհների հարթեցման աշխատանքներ՝ 187 կմ 651 մ։
Աղբարկղների տեղադրում հետևյալ միջպետական ճանապարհներին՝ Ախալքալաք-Ախալցիխե, Ախալքալաք-Նինոծմինդա, Ախալքալաք-Կարծախ և Ախալքալաք-Բակուրիանի։
Ինչպես նաև կատարվել են ջրատար խողովակների վերանորոգվան աշխատանքներ՝ Աբուլ, Սուլդա, Բուղաշեն, Կաջո, Խանդո և Ալաթուման գյուղերում։
Գայանե Ակոջյան