1 և 2 թեթրիանոց մետաղադրամների օգտագործման ժամկետը լրանում է 2020 թվականի վերջին: Այս մասին հիշեցնում է Վրաստանի Ազգային բանկը:
2021 թվականի հունվարի 1-ից, 1 և 2 թեթրիանոց մետաղադրամները կարող են փոխանակվել մեկ տարվա ընթացքում Վրաստանի ազգային բանկում և կոմերցիոն բանկերում, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից` միայն Վրաստանի ազգային բանկում:
Այս մետաղադրամների շրջանառությունից հանման պատճառը դրանց արտադրության բարձր գինն է, որը զուգորդվում է ցածր գնողունակությամբ:
Այդ պատճառով Վրաստանի խորհրդարանը փոփոխություն է կատարել «Վրաստանի Ազգային բանկի մասին» օրենքում, համաձայն որի՝ 2019 թվականի հունվարից, կանխիկ վճարման ժամանակ հնարավոր է գումարի կլորացում:
Ընդունված փոփոխությունների հետ կապված՝ Վրաստանի Ազգային բանկն ընդունել է որոշում, համաձայն որի՝ Վրաստանի տարածքում գործող բոլոր ձեռնարկատիրական սուբյեկտները պարտավոր են կանխիկ վճարումները կատարել կլորացման եղանակով: Միևնույն ժամանակ, անկանխիկ վճարման ժամանակ վճարումը տեղի է ունենում մինչև մեկ թեթրի ճշտությամբ: