Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է անցնող շաբաթվա կորոնավիրուսի վիճակագրությունը Վրաստանում:
Նոր դեպքեր՝ 745
Ապաքինվածներ՝ 948
Մահվան դեպքեր՝ 8
Դրականության ցուցանիշը կազմում է 0,66%:
Աշխարհագրությունը՝ 357 նոր դեպք Թբիլիսիում, 79՝ Իմերեթիում, 60՝ Քվեմո Քարթլիում, 54՝ Գուրիայում, 51՝ Շիդա Քարթլիում, 41՝ Սամեգրելո Զեմո Սվանեթի, 36՝ Աջարիա, 26՝ Կախեթի, 20՝ Մցխեթա Մթիանեթի, 6՝ Սամցխե-Ջավախք:
Ամենօրյա հաշվետվություն ներկայացնելու մասին չեղարկելու որոշումը Վրաստանի առողջապահության նախարարությունն ընդունել է մայիսի սկզբին՝ հիվանդացության կտրուկ նվազման ֆոնին: Վերջին պիկը եղել է հունվար-փետրվար ամիսներին։
Համաճարակի սկզբից մինչև օրս Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 655 966 դեպք: Կորոնավիրուսից մահացել է 16 819 մարդ: