Կորոնավիրուսն ամենուր իր օրենքներն է թելադրում՝ ամբողջ աշխարում փոխվեց մարդկանց կյանքը, առօրյան և ապրելակերպը։ Այն ներխուժեց նաև Ջավախքի գյուղեր, պարզ ու հասարակ կյանքով ապրող մարդկանց կյանք՝ իր ազդեցությունը թողնելով ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների հոգեբանության վրա։
Ջավախքի հեռավոր Փոքր Սամսար գյուղում երեխաների օրը սկսվում և ավարտվում է բակում, նրանց միակ հետաքրքրությունը և զբաղմունքը դպրոցն է, սակայն համաճարակը սա էլ խլեց նրանցից։
Գոհարիկը 6 տարեկան է, ապրում է Փոքր Սամսար գյուղում, սովորում է առաջին դասարանում։ Մի քանի ամիս առաջ փոքրիկ աղջնակը օրերն էր հաշվում, թե երբ է գնալու դպրոց, իսկ հիմա առցանց դասերը նրա մոտ հետաքրքրություն չեն առաջացնում, փորձում է տանը զբաղմունք գտնել, երբեմն էլ փոքր եղբորը՝ Լեոյին է խնամում։
Գոհարիկը շատ նախասիրություններ ունի, 2 տարեկանից տանը հայրիկի հետ ձյուդո է պարապում։
«Ձյուդո շատ եմ սիրում, հայրիկս ինձ համար ձյուդոի գորգ է գնել որպեսզի պարապեմ, դպրոցում ինձ «կարմիր գոտի» են ասում, համադասարանցիներս էլ փոքր ինչ վախենում են ինձանից»5- պատմում է Գոհարիկը։
Աղջիկը երազում է մեծ հաջողությունների հասնել ձյուդոյի ոլորտում, հայրիկն էլ ամեն ինչ անում է որպեսզի նրա անկատար երազանքն իր փոքրիկ ձյուդոիստն իրականացնի։