Ախալքալաքի մունիցիպալիտետի 30 գյուղի, պետական՝ «Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսված աշխատանքների նախագծերն արդեն պատրաստ են։ Քաղաքապետարանը տեղական բյուջեից լրացուցիչ 830,478 լարի է հատկացրել բնակիչների կողմից ընտրված նախագծերն ավարտելու համար։ Մնացած գյուղերի համար լրացուցիչ ֆինանսավորման չափը կորոշվի նախագծերի հաջորդ փաթեթի պատրաստումից հետո։
«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում նախագծերի նախապատրաստումը շարունակվում է։ Այժմ պատրաստ են Ախալքալաքի մունիցիպալիտետի 30 գյուղերի նախագծերը։ Այս առումով քաղաքապետարանը տեղական բյուջեից լրացուցիչ 830,478 լարի է հատկացրել ծրագրի շրջանակներում բնակիչների կողմից ընտրված աշխատանքները համաֆինանսավորելու համար։
Ըստ գործող կանոնակարգերի, տեղական բյուջեն կարող է գյուղերին լրացուցիչ հատկացնել պետական ծրագրով հատկացված գումարի մինչև 200%-ը, ինչը հնարավորություն կտա ամբողջությամբ ավարտել նախատեսված նախագծերը։
Մնացած գյուղերի նախագծերը դեռևս նախապատրաստման փուլում են, ուստի դրանց համար լրացուցիչ ֆինանսավորման չափը դեռևս որոշված չէ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Արա Մովսեսյանը հայտնեց, որ նախագծողից նախագծերի երկրորդ փաթեթը դեռևս չի ստացվել։
«Նախագծերի երկրորդ փաթեթը նախատեսված է ներկայացնել հունիսի 15-ին։ Դրանից հետո մենք կորոշենք մնացած գյուղերի լրացուցիչ ֆինանսավորման չափը», — ասսց Արա Մովսեսյանը։
Սակրեբուլոյի վերջին նիստի ժամանակ Դիլիսկայի տարածքային շրջանը ներկայացնող պատգամավոր Գագիկ Գաբրիելյանը հետաքրքրվեց ընտրված նախագիծը փոխելու հնարավորության մասին: Նրա խոսքով, Դիլիսկա գյուղի բնակիչները քննարկում են ընտրված աշխատանքի փոխելու հարցը: Սակայն, ինչպես Արա Մովսեսյանը հայտնեց, այս պահին ոչ մի գյուղ պաշտոնապես չի փոխել իր ընտրած նախագիծը:
Ստորև ներկայացված է այն գյուղերի ցանկը, որոնք արդեն, տեղական բյուջեից, լրացուցիչ միջոցներ են ստացել:
• Արագվա՝ 40,000 լարի է հատկացված 20,000 լարի հիմնական գումարին։
• Դիլիսկա՝ 31 890 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Ալաստան՝ 32,000 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Վարևան՝ 32,000 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Արագվա՝ 32,000 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Թոթխամ՝ 20,000 լարի է հատկացված 10,000 լարի հիմնական գումարին։
• Կորխ՝ 31,800 լարի է հատկացված է 16,000 լարի հիմնական գումարին։
• Բարալեթ՝ 32,000 լարի է հատկացված 12,000 լարի հիմնական գումարին։
• Փոքր Սամսար՝ 21,500 լարի է հատկացված 12,000 լարի հիմնական գումարին։
• Գոման՝ 16,800 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Տուրցխ՝ 31,100 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Բալխո՝ 20,800 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Կարտիկամ՝ 40,000 լարի է հատկացված 20,000 լարի հիմնական գումարին։
• Խուլգումո՝ 32,000 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Դիլիսկա՝ 40,000 լարի է հատկացված 20,000 լարի հիմնական գումարին։
• Չունչխա՝ 20,000 լարի է հատկացված 12,000 լարի հիմնական գումարին։
• Խորենիա՝ 31,800 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Կաջո՝ 31,600 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Բեժանո՝ 16,580 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Ալաթուման՝ 31,800 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Սիրկվա՝ 20,000 լարի է հատկացված 10,000 լարի հիմնական գումարին։
• Կումուրդո՝ 40,000 լարի է հատկացված 20,000 լարի հիմնական գումարին։
• Դադեշ՝ 23,600 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Կարծախ՝ 24,100 լարի է հատկացված 16,000 լարի հիմնական գումարին։
• Մարտունի, Խոսպիո՝ 46,108 լարի է հատկացված 24,000 լարի հիմնական գումարին։
• Ֆիլիպովկա՝ 5,000 լարի է հատկացված 10,000 լարի հիմնական գումարին։
• Զակ՝ 18,000 լարի է հատկացված 12,000 լարի հիմնական գումարին։
• Գոգաշեն՝ 24,000 լարի է հատկացված 12,000 լարի հիմնական գումարին։
• Ափնիա՝ 10,000 լարի հիմնական գումարին հատկացվել է 20,000 լարի։
• Ազմանա՝ 12,000 լարի հիմնական գումարին հատկացվել է 24,000 լարի։



