Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ: Այս մասին համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:
Կարեն Գիլոյանը հանրությանը հայտնի է որպես մարզական լրագրող և մեկնաբան։ Նա ծնունդով Ջավախքից է: