Վրաստանի բանկերում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 2024 թվականի մարտի դրությամբ կազմել է 7,85 մլրդ լարի, ինչը 155 մլն լարիով ավելի է նախորդ ամսվա համեմատ։ Անցած տարվա ընթացքում այս կատեգորիայի ավանդների չափն աճել է 1․1 մլրդ լարիով, իսկ վերջին 2 տարում` 3․7 մլրդ լարիով։

Վրաստանի Ազգային բանկի տարեկան հաշվետվության համաձայն՝ ոչ ռեզիդենտ ավանդների 37%-ը ստացվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից։

Ֆիզիկական անձինք Վրաստանի բանկերում ունեն 27․6 մլրդ լարի, որից 28․4%-ը կազմում են ոչ ռեզիդենտների ավանդները։

Ոչ ռեզիդենտներն իրենց խնայողությունները պահում են (ավանդների 83%-ը) արտասահմանյան արժույթներով, մինչդեռ Վրաստանի ռեզիդենտների ավանդներում արտասահմանյան արժույթների բաժինը կազմում է 57%: