Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհին սկսվել են վերականգնողական աշխատանքները: Կասֆալտապատվի 7 կմ. 498 մետր երկարությամբ ճանապարհահատվածը:
Աշխատանքներն սկսվել են մի քանի օր առաջ՝ Նինոծմինդայի ծայրամասից:
Տենդերը հայտարարվել էր Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության ենթակառուցվածքների և զարգացման նախարարության կողմից: Նախնական գումարը կազմել է 4 722 354 լարի: Մրցույթը հաղթել է «Արալի» ընկերությունը՝ 4 627 900 լարիով:
Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը պարտավոր է 11 ամսվա ընթացքում ավարտել շինարարական աշխատանքները, այսինքն՝ մինչև 2020 թվականի ավարտը:
Ասֆալտապատ ճանապարհը կունենա երկու տարվա երաշխիքային ժամկետ:
Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ կվերականգնվի Նինոծմինդայից մինչև Օրլովկա գյուղ տանող 7 կմ 498 մետր երկարությամբ ճանապարհահատվածը:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, 2018-2019 թվականների ընթացքում վերականգնվել է ճանապարհի Օրլովկա-Ժդանովական հատվածը (Հայաստանի Հանրապետության սահման): Այդ ժամանակ շինարարական աշխատանքներն իրականացրել է «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը՝ 13 000 800 լարիի չափով, իսկ կապալառուն «Ջավախ Ավտո Գզա»-ն էր:
Նման նյութեր:
2021 թվականի ապրիլի 19-ին «Մարդու իրավունքների գործընկերությունը» (PHR), որպես հատուկ հայցվորի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ պաշտպանելու խոշոր հաստատություններում բնակվող երեխաների իրավունքները:
21.04.2021 | Հասարակություն
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ապրիլի 22-ին ամբողջ մունիցիպալիտետում կանցկացվեն մաքրման աշխատանքներ:
19.04.2021 | Հասարակություն
Ըստ Եկամուտների ծառայության՝ Նինոծմինդայի մաքսատան ծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։
17.04.2021 | Հասարակություն
Այսօր առավոտյան Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա լճում բնակիչները նկատել են արջ։ Փոխանցում է ռադիո Nor-ը:
16.04.2021 | Հասարակություն
Transparency International Georgia-ն (TI) հրապարակել է զեկույց, ըստ որի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների 5 աշխատակիցների մոտ հայտնաբերվել են լրացված հայտարարագրերում խախտումներ, ինչպես նաև «Պետական…
15.04.2021 | Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 12-ին, Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովի (ՇԸՀ) նիստում Սեյրան Կյուրեղյանը վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդվում է Նինոծմինդայի Շրջանային ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան…
12.04.2021 | Հասարակություն
«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» կառավարական ծրագրի շրջանակներում, Նինոծմինդայի մունիցիպալիտետում Էկոնոմիկայի նախարարությունն աճուրդի է հանել ոչ գյուղատնտեսական նշանակության 2 հողամաս:
12.04.2021 | Տնտեսություն
ՀՀ քաղաքացիներ՝ քույր ու եղբայր Գրիգորյանները և երեխան, ովքեր, ըստ հետաքննության, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում թրաֆիքինգի զոհ են դարձել, գտնվում են Վրաստանում: Հայաստանում գտվող Գրիգորյանների…
28.03.2021 | Հասարակություն