Եղանակային վատ պայմանների պատճառով Փարվանայի լեռնանցքում գիշերային ժամերին արգելվում է երթևեկությունը բոլոր տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

Հատուկ ռեժիմը գործում է ներքին պետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում:

Նշված հատվածում ճանապարհը փակ է ժամը 08:00-ից մինչև ժամը 21:00-ն:

Օրվա մնացած ժամանակահատվածում երթևեկությունն ազատ է:

Սահմանափակումները մտցվել են ուժեղ ձյան և քամու պատճառով: