Եվրամիության նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հույս է հայտնում, որ պատվաստման մեկնարկից հետո Եվրամիությունն աստիճանաբար կվերադառնա բնականոն կյանքին:
Այս մասին Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Այս տարի Սուրբ ծնունդն այլ է, սակայն այսօր ունենք հույսի ուղերձ. միասին կհաղթահարենք վարակը: Երկու օրից Եվրամիությունում կսկսվի պատվաստում: Մենք կկարողանանք աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին: Մինչ այդ, եկեք լինենք զգույց: Մաղթում եմ ուրախ Սուրբ ծնունդ»,- գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը:
Դեկտեմբերի 21-ին Եվրոպայի բժշկական գործակալությունը, իսկ այնուհետև Եվրահանձնաժողովը գործածության է հաստատել է «Ֆայզերի» և «Բիոնտեքի» արտադրած պատվաստանյութը: