Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 787: Ընդ որում 301-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 34 նոր դեպք։
Ադիգենի` 6,
Ախալցիխե` 6,
Բորժոմի` 13,
Ասպինձա` 5,
Ախալքալաքում` 4 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 789 անձ:
Ախալցիխեում՝ 277,
Բորժոմիում՝ 205,
Ադիգենում՝ 128,
Ասպինձայում՝ 67,
Ախալքալաքում՝ 102,
Նինոծմինդայում՝ 10:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 44 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 133 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 137 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք, Բորժոմի մունիցիպալիտետում։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 2230, մահվան դեպքերը՝ 40։
Այս պահի դրությամբ սպասվում է 147 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 60 անձ, ընթանում է փորձաքննություն։