Փետրվարի 23-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 19 869 թեստավորում, որից 13 410-ը հակամարմինների թեստով, 6 459-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 552 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262 796 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 457:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.48%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.4%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:
Կարանտինում է գտնվում 285 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 1 606, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 192 մարդ: