Այսօր՝ հունիսի 10-ին, Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն, ռուբլին զգալիորեն թանկացել է (1000 ռուբլու դիմաց 48 լարիից հասնելով 52 լարիի), իսկ դոլարն ու եվրոն գրեթե անփոփոխ են մնացել։ Սակայն Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում փոխարժեքները գործնականում մնացել են անփոփոխ։
Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հունիսի 10-ին
1 դոլար՝ 2,9634 լարի (+0,0003 լարի)
1 եվրո՝ 3,1833 լարի (+0,0048 լարի)
100 ռուբլի՝ 5,2316 լարի (+0,3397 լարի)
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 10-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 294 լարիով, գնվում՝ 297 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 45 լարիով, գնվում՝ 46 լարիով
100 եվրոն վաճառվում է 315 լարիով, գնվում՝ 320 լարիով