Ախալքալաքի մունիցիպալիտետում, 2020 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում, տեղական բյուջեի միջոցներով, հայտարարվել է 34 տենդեր: Տենդերային գործարքների արդյունքում խնայողությունները կազմել են 212 123 լարի:
Բոլոր տենդերներում բացառությամբ մեկի, գործարքների նախնական գումարն իջեցվել է:
Մունիցիպալիտետն ամենքիչ գումարը՝ 122 լարի խնայել է քաղաքը նախկին զինվորական ավանի հետ կապող կամրջի վերանորոգման աշխատանքներից: 132 լարի խնայել է գյուղերում հետիոտնային կամուրջների վերականգնման տենդերից: 140 լարի՝ Ալաստան գյուղի խմելու ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներից, 165 լարի՝ Խուլգումո գյուղի մանկապարտեզի ջրամատակարարման համակարգի և Օլավերդ գյուղի դպրոցի ջրամատակարարման համակարգի վերականգնման համար հայտարարված ընդհանուր տենդերից:
Տենդերներից խնայված ամենամեծ գումարը կազմել է 43 550 լարի: Այս խնայողությունները կատարվել են Լոմատուրցխ-Բուռնաշեթ-Ղադոլար ճանապարհի վերականգնման նախագծի պատրաստման տենդերից: Մունիցիպալիտետի բյուջեն Ախալքալաքի քաղաքապետարանի համար բեմ գնելու տենդերից խնայել է 39 309 լարի: Բյուջեն 22 030 լարի խնայել է նաև տեսախցիկների ձեռքբերման և դրանց սպասարկման տենդերից, իսկ գյուղերի ճանապարհների բարելավման տենդերից՝ 19 999 լարի:
Մունիցիպալիտետը չի խնայել միայն Ախալքալաքի գյուղական ճանապարհներն ու փողոցները ձյունից մաքրելու համար հայտարարված տենդերից: Մունիցիպալիտետի կողմից հատկացված գումարը կազմել է 100 000 լարի, և այն չի իջեցվել, քանի որ տենդերին մասնակցել է միայն մեկ մասնակից՝ « Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
Տենդերներից խնայված միջոցներն ուղղորդվել են ենթակառուցվածքային այլ աշխատանքների համար: