Վրաստանի կառավարության հանձնարարականների համաձայն՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, «Նավթի և գազի կորպորացիայի» և «SOCAR» ընկերության միջև բանակցությունների արդյունքում, Վրաստանը իջեցված սակագնով կստանա այսպես կոչված «սոցիալական գազ»` 200 մլն խոր.մ չափով:

Սոցիալական գազի մատակարարման պայմանագրի փոփոխությունը, որն ուժի մեջ է 2016 թվականից, ստորագրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատարի, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի, «Նավթի և գազի կորպորացիայի» գլխավոր տնօրեն Գիորգի Բախտաձեի և «SOCAR»-ի նախագահ Ռովնագա Աբդուլլաեւայի երեկվա հանդիպումից հետո:

Ինչպես պարզաբանել են կառավարության վարչակազմից, պայմանագրի արդյունքում Վրաստանի կառավարությունը կկարողանա ավելի երկար ժամանակ պահպանել բնակչության համար բնական գազի գնի կայունությունը:

Հանդիպման ընթացքում, Աբդուլլաևը և Գախարիան ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների և գործընկերության տարբեր ոլորտների վրա: Առանձնակի ուշադրություն է դարձվել Վրաստանում «SOCAR»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին, ինչպես նաև համագործակցության հետագա խորացման հեռանկարներին:

Նշվել է, որ բնական գազի ոլորտում «Վրացական կորպորացիան» հաջողությամբ համագործակցում է «SOCAR»-ի հետ, որի արդյունքներից մեկն էլ հանդիսանում է երկրում սոցիալական գազի գինն օպտիմալացնելու մասին համաձայնագիրը: