Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 2 635-ով: Մահացել է 49 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 204 003 դեպք: Ապաքինվել է ևս 2 244 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 171 526:

Կորոնավարակից մահացել է ևս 49 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 002:

Կարանտինային ռեժիմում է 468 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 680 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 183-ը:

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 981 նոր դեպք, ապաքինվել է 2 001 պացիենտ: