Հոկտեմբերի 19-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1186 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 18 663 դեպք:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 8 338։
Կորոնավարակի հետևանքով մահացել է 143 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6 407 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: