Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել են «Համաներման մասին» օրենքի նախագիծ: Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարդժվելաձեն:
Նա պարզաբանել է, որ օրինագիծը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատում և համապատասխան պատիժ այն անձանց համար, ովքեր որոշակի հանցագործություններ են կատարել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը:
Համաներումը կանդրադառնա գողության, փաստաթղթերի կեղծման, գույքին վնաս պատճառելու, մարմնական վնասվածքների, թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ մեղադրվող քաղաքացիների վրա, բայց չի ազդի այնպիսի հանցագործությունների վրա, ինչպիսիք են սպանությունը կամ ընտանեկան բռնությունը: