2021 թվականին կառավարությունը կմեծացնի աշխատավարձային ֆոնդը 60 միլիոն լարիով, միաժամանակ ավելացնելով բյուջետային կազմակերպություններում աշխատակիցների թվաքանակը:

Մասնավորապես, ըստ 2021 թվականի բյուջեի նախագծի, աշխատակիցների թիվը կկազմի 112 570 (2020 թվականին՝ 112 214 ), իսկ աշխատավարձային ֆոնդը 1 556 միլիարդից կդառնա 1 614 միլիարդ:

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի համաձայն, Ենթակառուցվածքային նախարարությունում աշխատակիցների թիվը կրճատվում է, չնայած աշխատավարձային ֆոնդը մնում է նույնը: Արդարադատության նախարարությունում աշխատակիցների թիվը կրճատվում է, իսկ աշխատավարձային ֆոնդը՝ մեծանում: Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության աշխատավարձային ֆոնդը կավելանա գրեթե 6 միլիոն լարիով, չնայած հաջորդ տարի նախարարությունում նույն թվով աշխատակիցներ կաշխատեն, որքան այս տարի:

Ըստ թարմացված բյուջեի նախագծի՝ նախարարությունների աշխատավարձերը և աշխատակիցների թիվը բաշխվել են հետևյալ կերպ.

Պետական վարչակազմ՝ աշխատավարձային ֆոնդը՝ 7,2 միլիոն լարի (2020 թ.-ին՝ 7,2 միլիոն լարի): Աշխատակիցների թվաքանակը՝ 227 (2020 թ.-ին՝ 227)
Ֆինանսների նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 46 605 միլիոն լարի (2020 թ.-ին` 45 990 միլիոն լարի), աշխատակիցների թվաքանակը` 337 (2020 թ.-ին` 337)
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 12,315 մլն լարի (2020 թ.-ին՝ 14,625 մլն լարի), աշխատակիցների թիվը՝ 540 (2020 թ.-ին՝ 740)
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 8 980 մլն լարի (2020 թ.-ին՝ 8 980 մլն լարի), աշխատակիցների թիվը՝ 324 (2020 թ.–ին՝ 339)
Արդարադատության նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 79.984 մլն լարի (2020 թ.-ին` 79.519 մլն լարի), աշխատակիցների թիվը` 5069 (2020 թ.-ին` 5075)
Օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 41,099 մլն լարի (2020 թ.-ին՝ 34 174 մլն լարի) աշխատակիցները` 2887 (2020 թ.–ին՝ 2439)
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 9 415 միլիոն լարի (2020 թ.-ին՝ 9 415 միլիոն լարի), աշխատակիցները՝ 784 (2020 թ.-ին՝ 784)
Պաշտպանության նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 408.122 միլիոն լարի (2020-ին՝ 395 389 միլիոն լարի), աշխատակիցների թիվը՝ 40 646 (2020-ին՝ 40 646)
Ներքին գործերի նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 525,2 մլն լարի (2020 թ.–ին՝ 498 մլն լարի), աշխատակիցների թվաքանակը՝ 30 500 (2020 թ.-ին՝ 34 418)
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 48 240 մլն լարի (2020 թ.-ին՝ 42 383 մլն լարի), աշխատակիցների թիվը՝ 3 539 (2020 թ.–ին՝ 3 539)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ աշխատավարձային ֆոնդը՝ 86 283 մլն լարի (2020 թ.-ին՝ 84 758 մլն լարի), աշխատակիցների թիվը՝ 8 369 (2020 թ.-ին՝ 8 369)
Նշենք, որ բյուջեի երրորդ լրամշակված նախագծի համաձայն՝ 2021 թվականին կառավարությունը նախատեսում է ծախսել 18 384 մլրդ լարի, ինչը 2,4 մլրդ լարիով ավելի է ընթացիկ տարվա ֆինանսական միջոցներից: Ըստ 2020 թվականի բյուջեի նախագծի, ծախսերը կազմում են 15 923 միլիարդ լարի: