Այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված՝ Բաթումում բնակելի շենքի փլուզման և զոհերի կապակցությամբ։
Հոկտեմբերի 8-ին ցերեկը ժամը 12-ին մոտ փլուզվել է Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մուտքերից մեկը։ Մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Միակ փրկվածը հիվանդանոցում է՝ նրա վիճակը ծանր է:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի, իսկ մեղավորները կպատժվեն։
Շենքի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել՝ առաջին հարկի բնակարանի սեփականատերը և 2 բանվոր, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով։