Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Թամար Ժվանիան արձակել է հրամանագիր, կուսակցությունների ֆինանսավորման չափը որոշելու մասին:
«2020 թվականի դեկտեմբերի 4-ից, Վրաստանի պետական բյուջեից ուղղակիորեն կուսակցությունների համար ֆինանսավորման չափերը որոշվեն համաձայն հավելվածի»,- նշված է Թամար Ժվանիայի հրամանագրում:
Հավելվածից պարզ է դառնում, որ «Վրացական երազանքը» տարվա ընթացքում ավելի քան հինգ միլիոն լարիի ֆինանսավորում է ստանալու. Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չնայած բոյկոտին պահանջել են ֆինանսավորում, արդյունքում, տարվա ընթացքում կստանան յոթ միլիոնից ավել:
Ինչ վերաբերում է հավելվածում նշված հատուկ գումարներին, ապա դրանք տարվա ընթացքում բաժանվել են հետևյալ կերպ.
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ 5 140 020.00
«Միասնական ազգային շարժում»՝ 2 199 635.00
«Շարժում հանուն ժողովրդի»՝ 240 000.00
«Առաջընթաց և ազատություն»՝ 12 000.00
«Վրաստանի հանրապետական կուսակցություն»՝ 204 000.00
«Եվրոպական ժողովրդավարներ»՝ 460 000.00
«Գիորգի Վաշաձե – ռազմավարության Աղմաշենեբելի»՝ 939 925,35
«Օրենք և արդարություն»՝ 104 436.15
«Եվրոպական Վրաստան-շարժում ազատության համար»՝ 1 124 409.00
«Լելոն Վրաստանի համար»՝ 803 560.00
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 1 043 120.00
«Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»՝ 289 710.00
Նշենք, որ «Գիրին» և «Մոքալաքեեբին» ԿԸՀ-ից ֆինանսավորում չեն պահանջել: