Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մարտի 28-ից, կվերացվի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում սահմանված սահմանափակումների մի մասը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Ղիբրաձեն։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Ղիբրաձեն, փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելուց բացի, կհանվեն բոլոր սահմանափակումներն ու կանոնակարգերը։
1. Սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտային, մշակութային կամ այլ՝ այդ թվում՝ սոցիալական միջոցառումների քանակական սահմանափակումները հանվում են:
2. Հեռավար աշխատողները կվերադառնան գրասենյակներ:
3. Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «PCR» թեստի, պարտադիր ինքնամեկուսացման պարտավորությունը վերացվում է։
4. Պատվաստումների խրախուսման ծրագիրը պահպանվում է:
5. Մարտի 28-ից Վրաստանի բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի
Համակարգող խորհրդի սահմանած սահմանափակումները երկրում գործում են արդեն մի քանի ամիս։