Վրաստանի Արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, դեկտեմբերի 15-ից սկսած, նորածինների ծնողները, ովքեր երեխային գրանցելու համար կդիմեն Արդարադատության նախարարություն, կստանան 25 լարի նվեր-վաուչեր:
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ ծնողները կստանան նաև զեղչի քարտեր մանկական սննդի և խնամքի պարագաներ գնելու համար:
Արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ «Բարի գալուստ» նախագիծը նորածինների համար առաջարկում է երկու տարբեր փաթեթներ: Սոցիալապես անապահով ընտանիքների նորածին երեխայի ծնողները, ծննդյան վկայականի հետ միասին, բացի նորածնի հագուստից և հիգիենայի պարագաներից, կստանան նաև մանկական սննդի և խնամքի պարագաների գնման համար 25 լարիանոց վաուչեր, իսկ մանկական տակդիրների, մանկական սննդի ապրանքանիշերի և խնամքի միջոցների վրա նրանք ամբողջ տարվա ընթացքում կունենան 30-40 տոկոսանոց զեղչեր: Դրա հետ մեկտեղ, շահառուները կկարողանան մեկ անգամ ձեռք բերել տարբեր արտադրողների ապրանքները 50% զեղչով:
Արդարադատության տանը, հանրային կենտրոններում և Ծառայությունների զարգացման գործակալության տարածքում, բացի սոցիալապես անպաշտպան ընտանիքներից, նվերների փաթեթներ կստանան նաև բոլոր այն ծնողները, ովքեր առաջին անգամ են երեխայի ծննդյան վկայական վերցնում: Նրանց կփոխանցվի 25 լարիի չափով վաուչերներ: Բացի այդ, նրանք կկարողանան ձեռք բերել մանկական տակդիրներ, մանկական սննդի հատուկ ապրանքանիշեր և խնամքի միջոցներ՝ 10-20-40 տոկոսանոց զեղչերով:
Ըստ գերատեսչության՝ ծրագրի շահառուները կկարողանան վաուչերներն օգտագործել ԲԲԸ «Գեփա»-ի մասնաճյուղերից՝ «Pharmadepot» և «GPC» դեղատների ցանցերից:
««Բարի գալուստ» նախագիծը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերի 17-ից՝ Արդարադատության նախարարի նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ են փոխանցվել սոցիալապես անապահով ընտանիքների ավելի քան 15 000 նորածինների: Եվ հիմա, ելնելով ծրագրի մեծ հնարավորություններից, որոնք նախատեսում են նվերներ Վրաստանում բոլոր նորածին երեխաների համար, տարեկան շահառուների թիվը կգերազանցի 50 000-ը», – հաղորդում են նախարարությունից:
Նախարարությունից հայտնում են, որ նախագիծը համակարգված բնույթ կկրի: