Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, տասներորդ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո դադարեցրել է լիազորությունները:
Այս պահից վարչապետը և նրա կաբինետը համարվում են պաշտոնակատար: Երկու շաբաթվա ընթացքում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը պետք է պատգամավորներին ներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը: Այսօր «Վրացական երազանք»-ը հաստատել է, որ իրենց թեկնածուն կլինի Գախարիան:
Կազմավորելով իր կաբինետը՝ նա պետք է իր ծրագիրը ներկայացնի խորհրդարան: Վստահության արտահայտման համար պետք է կողմ քվեարկի առնվազն 76 պատգամավոր: «Վրացական երազանք»-ը, որը ստացել է 90 մանդատ, կկարողանա դա անել առանց ընդդիմության աջակցության:
Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը ժամանակին չհաստատի նոր կառավարությունը, նախագահը կլուծարի օրենսդիր մարմինը և կնշանակի արտահերթ ընտրություններ: