Երաժիշտ Թինաթին Ռուխաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի և սպորտի նոր նախարար։
Մշակույթի նոր նախարարին կառավարության աշխատակազմին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
1989 թվականից Թինաթին Ռուխաձեն զբաղեցրել է Վրաստանի երիտասարդ ստեղծագործողների միության փոխտնօրենի պաշտոնը և ղեկավարել է «Թբիլիսյան Կոնցերտինո» կամերային նվագախումբը։
Մշակույթի նախարարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» նախընտրական ցուցակում առաջադրել է Թեա Ծուլուկիանիի թեկնածությունը։