Առաքիչները սառեցված հավը իրենց մեքենայում արագ հեռացնելով արտադրանքի հին պիտակը տեղադրում են նոր տեղեկատվություն: Ժամկետանց արտադրանքը այստեղից հայտնվում է վաճառասեղաններին:
Ախալքալաքի գնորդները ուշադիր չեն ապրանքի պահպանման ժամկետին ու այլ մանրուքներին, որոնք մատնանշում են ապրանքի ժամկետնանց լինելը, կամ թե ինչ հիգիենիկ պայմաններում են դրանք փաթեթավորվում և, ինչ արտադրանք է այդ փաթեթներում: Սրանից էլ օգտվում են անբարեխիղճ վաճառողները: Մենք ֆիքսել ենք երբ առաքիչները փոխում են արտադրանքի ժամկետի պիտակը:
Մոտ 30 րոպեի ընթացքում առաքիչները արկղերով բերում էին ապրանքները և մեքենայի մեջ փոխում փաթեթավորման և արտադրանքի արտադրության տեղեկությունները:
jnews.ge-ի խմբագրությունը ունի նաև լուսանկարներ մեքենայի համարներով և առաքիչ ընկերության լոգոյով:
Մենք ներկայացնում ենք ձեզ փաստերը և շուտով կներկայացնենք մեր լրագրողական հետաքննությունը այս թեմայի վերաբերյալ: