Կարմիր Խաչը Ախալքալաքի քաղաքապետարանի հետ համատեղ, հոկտեմբերի 29-ից 30-ը Ղադո և Կարտիկամ գյուղերում կանցկացնի անվճար բժշկական խորհրդատվություն։ Բնակիչները կարող են օգտվել ռենտգենաբանի, սրտաբանի, ակնաբույժի և թերապևտի ծառայություններից։
Հոկտեմբերի 29-ին անվճար բժշկական խորհրդատվությունը կանցկացվի Ղադո գյուղում, իսկ Կարտիկամ գյուղում՝ հոկտեմբերի 30-ին:
Բացի այս գյուղերից, բժշկական ծառայություններից կարող են օգտվել նաև հարևան գյուղերի բնակիչները։ Նախապես գրանցումը պարտադիր չէ։ Խորհրդատվությունները կտրամադրեն ռենտգենաբանի, սրտաբանը, ակնաբույժը և թերապևտը՝ Կարմիր Խաչի կենտրոնական գրասենյակի բժիշկները։
Խորհրդակցությունները կանցկացվեն ժամը 12:00-18:00, ընդմիջումը՝ 14:00-15:00-ը:
Անվճար բուժզննումներն իրականացվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի և Կարմիր Խաչի միջև անցյալ տարի ստորագրված հուշագրի համաձայն։
«Մենք ունենք հուշագիր և, ըստ այդմ, կատարում ենք մեր պարտականությունները, ժամանակավոր օգտագործման համար տարածքներ ենք տրամադրում»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։