Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 354-ով և դարձել 295 368: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 մարդ, կատարվել է 1 992 595 թեստավորում (+16915), առողջացել են վարակվածներից 260 731-ը (+1026): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 013 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1258։
Հիշեցնենք` 2020 թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։