Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 8 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 2 507: Ընդ որում 216-ը՝ Ախալքալաքում, 119՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 98 նոր դեպք։

Ադիգեն` 14,
Ախալցիխե` 33,
Բորժոմի` 27,
Ախալքալաք` 8,
Ասպինձա` 13 և
Նինոծմինդայում` 3։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 247 անձ:

Ախալցիխեում՝ 639,
Բորժոմիում՝ 265,
Ադիգենում՝ 69,
Ասպինձայում՝ 119,
Ախալքալաքում՝ 131,
Նինոծմինդայում՝ 24:

Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 207 մարդ, որից 50-ը՝ Ախալցիխեում, 157-ը՝ Բակուրիանում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 45 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք Ադիգենի մունիցիպալիտետում։ Տղամարդը եղել է 81 տարեկան։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 915, մահվան դեպքերը 20։

Այս պահի դրությամբ սպասվում է 41 թեստի պատասխան։