Ըստ Եկամուտների ծառայության՝ այսօր մեկնարկում է 300 լարիի չափով միանվագ փոխհատուցման դիմումների էլեկտրոնային գրանցումը, բայց այն հարթակը, որի միջոցով մարդիկ կկարողանան գրանցվել, դեռ ներկայացված չէ:
300 լարիի չափով փոխհատուցման դիմումների ընդունումը սկսվում է դեկտեմբերի 3-ից: Ըստ Եկամուտների ծառայության՝ այն անձինք, ովքեր 2020 թ.-ի նոյեմբերի 28-ից, գործարկված սահմանափակումների պատճառով դադարեցվել է գործունեության իրավունքը, սպառողների իրացման տարածք մուտքի/հասանելիության իրավունքը՝ դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 24-ը ներառյալ պետք է ներկայացնեն էլեկտրոնային դիմում (էլեկտրոնային հայտը ներկայացնելուց հետո անձին տեղեկությունը ճշտելու համար տրվում է ևս 2 օր)՝ գրանցումից հետո 300 լարիի չափով միանվագ օգնությունը ստանալու համար:
Եկամուտների ծառայության տեղեկատվությամբ, գրանցված ինքնազբաղ անձինք իրենք են ներկայացնում էլեկտրոնային դիմումը, իսկ զբաղված և չգրանցված ինքնազբաղված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում են գործատուները և (կամ) աշխատողներին վարձողները/հաստատության սեփականատերերը:
«Եկամուտների ծառայությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին և բոլոր ընկերություններին պատասխանատվություն ստանձնել կառավարության ներկայացրած ծրագրի նկատմամբ և սոցիալական օգնությունից օգտվելու համար տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն: Ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայությունը, տրամադրված տեղեկատվության հիման վրա, ստուգելու է, արդյոք անձը բավարարում է Վրաստանի կառավարության որոշմամբ նախատեսված փոխհատուցումը հատկացնելու պայմաններին, կազմելու է համապատասխան անձանց ցուցակը և 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվությունը ներկայացնելու է Զբաղվածության խթանման պետական գործակալությանը և արդեն վերը նշված գերատեսչությանը` 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնելու է փոխհատուցման փոխանցման գործընթացը: Սրա հետ մեկտեղ, մեկ անգամ ևս ուզում ենք հիշեցնել, որ փոխհատուցման իրավունքը չի վերաբերում այն անձանց, ովքեր աշխատավարձ են ստանում բյուջետային կազմակերպությունից, Վրաստանի ազգային բանկից, ազգային կարգավորող մարմնից, ինչպես նաև ձեռնարկությունից, որի 50 տոկոսը պատկանում է պետությանը, ինքնավար հանրապետությանը կամ մունիցիպալիտետին», – ասվում է տեղեկատվության մեջ:
Հարկ է նշել, որ տվյալ փոխհատուցումը, ելնելով կառավարության ծրագրից, վերաբերում է միայն Ախալքալաքի ռեստորանների աշխատակիցներին, քանի որ այլ հաստատությունների աշխատանքը սահմանափակված չէ, իսկ փոխհատուցումը տրվում է միայն այն աշխատողներին, ովքեր նոր սահմանափակումների պատճառով նոյեմբերի 28-ից կորցրել են իրենց եկամուտը: