Կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած Տնտեսական խորհրդի նիստի հիմնական թեմաներն են եղել մասշտաբային ապառիկ շինարարության, հանրային զբաղվածության և երկրում իրականացվող էներգետիկ նախագծերը։
Տնտեսական խորհրդի անդամները քննարկել են շինարարության լայնածավալ ծրագրերը։ Ինչպես հայտնի է, կառավարությունն առաջարկում է շինարարության ոլորտին երաշխավորված պատվերներով ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ և մասնակցել ծրագրերին, ինչը մի կողմից կնպաստի պլանային ծրագրերի իրականացմանը, մյուս կողմից՝ տնտեսական աճին:
Վարչապետը հետաքրքրվել է հանրային զբաղվածության ծրագրի ընթացքի մասին։ Նշվել է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 000 մարդ է հետաքրքրված ծրագրով, նրանց հետ համապատասխան պայմանագրեր են կնքվում, գործընթացն ակտիվ ընթացքի մեջ է։
Խորհրդի անդամները քննարկել են երկրում ընթացող էներգետիկ նախագծերը, այդ թվում՝ մեծ և փոքր Հէկ-երի կառուցումը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։