Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 260 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 147 636 դեպք: Ապաքինվել է ևս 2 947 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 124 568:
Կորոնավարակից մահացել է ևս 45 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 387:
Կարանտինային ռեժիմում է 1 974 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 561 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 867-ը:
Արտասահմանից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: