Տեխնիկայի խանութներից մեկը խոստացված iPhone 12 Pro-ն փոխանցել է Վրաց Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Ախալքալաքի ու Կումուրդոյի վրդ. Նիկոլոզ Պաճուաշվիլիին:
Հիշեցնենք, որ «Pirveli TV» հեռուստաընկերության եթերում Վրաց Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Ախալքալաքի ու Կումուրդոյի վրդ. Նիկոլոզ Պաճուաշվիլին բողոքել էր, որ շատերը քննադատում են իրեն վերջին մոդելի հեռախոսի համար, երբ դա ամենևին էլ այդպես չէ: Ի դեպ, այդ ժամանակ վրդ. Նիկոլոզն իր ձեռքում ուներ iPhone 11 Pro, իսկ 12-րդ մոդելը դեռ վաճառքում չկար:
Այս հարցի ակտիվ քննարկումների ֆոնին, ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ համացանցում, տեխնիկայի խանութը հոգևորականին խոստացել էր վաճառքի հանվելուն պես նվիրել վերջին մոդելի հեռախոսը:
Աղբյուրը՝ Sova.news